Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իռլանդիայի արտգործնախարարին

Աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 11-ին հանդիպել է Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Սայմոն Քովենիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նախարարները մտքեր փոխանակեցին հայ-իռլանդական քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական հարաբերությունների խթանման քայլերի շուրջ:

Երկուստեք ընդգծվեց միջազգային հարթակներում համագործակցության խորացման, միջխորհրդարանական կապերի զարգացման կարևորությունը, քննարկվեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների: Սայմոն Քովենիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Տեսանյութեր

Լրահոս