![](/banners/BeFunky-design.jpg)
ԿԸՀ-ն սահմանել է 2018 թվականի ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրերը
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/KYH-1.jpg)
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն` համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրություններ կարող են անցկացվել տարին մինչև չորս անգամ: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունների քվեարկության օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Այսօր կայացած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ 2018 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր են սահմանվել 2018 թվականի մարտի 11-ը, 2018 թվականի հունիսի 10-ը և 2018 թվականի հոկտեմբերի 21-ը: