«Իգլայի» աղմկոտ գործի նյութերն ուղարկվել է դատախազին. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նյութերն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու համար:
Այս մասին մեր զրույցում ասաց Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը՝ հավելելով, որ պաշտպանական կողմն արդեն ծանոթացել է քրեական գործի նյութերին: Վերջինս, սակայն պաշտպանական տակտիկայից ելնելով՝ քրեական գործի վերաբերյալ հարցերին չի ցանկանում պատասխանել:
Այս գործով նախաքննության ավարտ է հայտարարվել հունիսի 16-ին: Բաբայանը մեղադրվում է փողերի լվացման և ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։