Գյումրիում ոստիկանները ծեծել են ֆայտոնչուն. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ aravot.am-ը տեղեկություն տարածեց այն մասին, որ նախօրեին Գյումրու Վարդանանց հրապարակում վիճաբանություն է տեղի ունեցել ոստիկանների և գյումրեցի հայտնի ֆայտոնչի Սամվելի միջև: Վեճի պատճառը եղել է այն, որ ոստիկաններից մեկը փորձել է ոչ սթափ վիճակում ֆայտոն նստել, որից հետո տեղի է ունեցել ծեծկռտուք:

Այս տեղեկությունը ֆայտոնչի Սամվելն armtimes.com-ի հետ զրույցում հերքեց, բայց միաժամանակ տեղեկացրեց, որ իր ոտքն է կոտրվել՝ ընկնելու պատճառով: Թեև Գյումրիում խոսվում է, որ դեպքը իսկապես եղել է: «Ոտքս է ջարդվել, բայց չեն ծեծել, ընկել եմ, հիմա լավ եմ»,-armtimes.com-ի հետ զրույցում կաշկանդված պատասխանեց Սամվելը:

Տեղեկացնենք, որ նախորդ երկու օրերին Գյումրի ԲԿ ոտքի վնասվածքով քաղաքացի չի դիմել: Ոստիկանությունից դեպքի առնչությամբ armtimes.com-ին փոխանցեցին. «Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել, բացի այդ, ոստիկանության պետի հրամանով ոստիկանության մեկ ծառայող ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ»,- ասաց Աշոտ Ահարոնյանը՝չցանկանալով նշել ոստիկանի պաշտոնը և անունը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս