«Սպայկան» չի խոչընդոտում հայ արտադրողներին. Իգնատի Առաքելյան
«Ես չեմ կարծում, որ «Սպայկան» խոչընդոտում է հայ արտադրողներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Լրագրողներից մեկը հարց հնչեցրեց, թե արդյոք նախարարը ճշտե՞լ է՝ ինչո՞ւ հայ արտադրողները չեն կարողանում Կրասնոդարի շուկայում վաճառել իրենց արտադրանքը, և ինչո՞ւ է «Սպայկա» ընկերությունը խոչընդոտում:
Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ չի կարծում, որ Ռուաստանում որևէ կազմակերպություն կարող է խոչընդոտել հայկական ընկերություններին. «Այստեղ ավելի շատ գնորդի հարցն է, գնորդն ուզում է աշխատել երաշխավորված մատակարարի հետ, դա միայն թարմ մթերքին՝ պտուղ-բանջարեղենին չի վերաբերում, դա վերաբերում է նաև վերամշակված արտադրանքին: Երբ փոքր արտադրողը փորձում է մտնել որևէ առևտրի կետ, այդ առևտրի կետն ասում է՝ «կարո՞ղ ես ինձ ապահովել այս քանակի, այս որակի, այս գնի արտադրանք», բնական է, փոքր կամ միջին արտադրողը չի կարողանում, և խոշորն է շահում, դա չի նշանակում խոչընդոտել, դա նշանակում է՝ շուկայական հարաբերություններ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: