Բաժիններ՝

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7. եղանակը առաջիկա օրերին

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 11- ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 11- ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի  13-14-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 15-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում`

Հուլիսի  11-12-ը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-14-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

Երևան քաղաքի հուլիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`   38.60C (1978 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան`       7.50C (1992 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան`   26.50C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս