Զլատան Իբրահիմովիչը հունվարին կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ», եթե բուժի վնասվածքը
Շվեդը պահպանում է ԱՊԼ-ում կարիերան շարունակելու շանսերը:
Հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է շարունակել կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում»: Ժոզե Մոուրինիոն հույս ունի վերաստորագրել հարձակվողին հունվարին, երբ ակումբին անհրաժեշտ կլինի ուժեղացում մրցաշարի ուշ ստադիայում, իսկ ֆուտբոլիստն ինքը կբուժի ծնկի վնասվածքը:
Ինչպես հաղորդում է The Mirror-ը, Մոուրինիոն խնդրել է «Մանչեսթեր Յունայթեդին» երկարաձգել պայմանագիրը Զլատանի հետ դեռ մինչև վնասվածք ստանալը:
Տվյալ պահին շվեդը վերականգնվում է «Մանչեսթեր Յունայթեդի» բժիշկների հսկողության տակ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իբրայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Չինաստանի և ԱՄՆ-ի ակումբները, ինչպես նաև՝ «Միլանը»:
Հարձակվողի պայմանագրի ժամկետը «Կարմիր սատանաների» հետ լրացավ 2017թ. հունիսի 30-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը