«Շատ կյանքեր կարող են փրկված լինել. լավ է». Թրամփ
Սիրիայի հարավ – արեւմուտքում ապաէսկալացման գոտու ստեղծման ռուս-ամերիկա-հորդանանյան հայաձայնությունն, Ըստ առկա տեղեկատվության՝ կատարվում է: Հուլիսի 9-ին դա նշել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։
«Սիրիական հրադադարը, կարծես, կատարվում է: Շատ կյանքեր կարող են փրկված լինել: Հանդիպման արդյունքը: Լա՛վ է»,- գրել է Միացյալ Նահանգների ղեկավարն իր Twitter-ում:
ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարը վկայակոչում է իր առաջին անհատական հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը տեղի ունեցավ հուլիսի 7-ին Համբուրգում Քսանի խմբի գագաթնաժողովի «շրջանակներում»:
Այն պլանավորված երեսուն րոպեի փոխարեն շարունակվել է երկու եւ քառորդ ժամ: Ինչպես բարձր մակարդակի ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հաղորդել են երկու կողմերը, Պուտինը եւ Թրամփը քննարկել են, մասնավորապես, Սիրայում եւ Ուկրաինայում հիմնախնդրի կարգավորումը, Կորեական թերակղզու իրադրությունը, կիբեռտարածությունում անվտանգության ապահովման հարցերը: Բացի դրանից, նախագահների հանդիպումից հետո հայտարարվել ռուս-ամերիկա-հորդանանյան համաձայնության մասին, որը նախատեսում է Սիրիայի հարավ – արեւմուտքում ապաԷսալացման գոտու ստեղծում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: