Ֆրանսիան պայքարում է անփաստաթուղթ ներգաղթյալների խնդրի դեմ

Փարիզի հյուսիսային հատվածում ոստիկանները փողոցից տարհանել են հազարավոր անօթևան ու անփաստաթուղթ ներգաղթյալների: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Ուրբաթ օրը լուսաբացին Փարիզի փողոցներում բնակվող շուրջ 2500 ներգաղյալներ տարհանվել են ոստիկանների իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում:

Փարիզի հյուսիսային հատվածում, փողոցի մայթերին ժամանակավոր բնակություն հաստատած կանանց և տղամարդկանց մեծ մասը հիմնականում Սուդանի, Էրիթրեայի և Աֆղանստանի քաղաքացիներ են, ովքեր Ֆրանսիա են ներգաղթել՝ խույս տալով բռնաճնշումներից և պատերազմի արհավիրքներից:

«Այս գործողության առաջնային նպատակը ներգաղթյալներին փողոցից տեղափոխելն էր, բայց նաև՝ այդ մարդկանց ավելի բարեկեցիկ պայմաններ և ապաստան տրամադրելը, որտեղ նրանք սնունդ, և անհրաժեշտության դեպքում՝բուժօգնություն կստանան», – հայտարարել է Ֆրանսիայի Ile-de-France շրջանի մարզպետարանի գլխավոր քարտուղար Ֆրանսուա Ղավիերը:

Նշենք, որ քաղաքի տվյալ հատվածում ամեն օր հավաքվում են շուրջ 100-ի հասնող ներգաղյթլաներ:

Քաղաքային իշխանությունների կարծիքով՝ ներգաղթյալների ճամբարները անվտանգության և առողջապահության տեսանկյունից մեծ ռիսկայնություն են պարունակում թե՛ ներգաղթյալների, թե՛ քաղաքի բնակիչների համար:

Ոստիկանները փողոցում հայտնված անօթևան ներգաղթյալներին ավտոբուսներով և միկրոավտոբուսներով ժամանակավորապես տեղափոխել են մարզադահլիճներ և նմանատիպ հանրային տարածքներ:

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը հանձնարարել է արագացնել ներգաղթյալների կարգավիճակի տրամադրման, կամ նրանց արտաքսման գործընթացը:

Ներկայումս Ֆրանսիայի ներգաղթի հարցերով վարչությունը 6 ամիս է նախատեսում՝ արդեն իսկ ներկայացված հայցադիմումներին ընթացք տալու, և վերջնական որոշում կայացնելու համար:

Փարիզի քաղաքապետարանը ներգաղթյալների հարցերով, մասնավորապես՝ նրանց գրանցման և ժամանակավոր կացարան տրամադրելու նպատակով, երկու նոր կենտրոն է հիմնել:

Այնուամենայնիվ, փողոցային ճամբարների մեծ մասը այս պահին նախատեսվածից ավելի խիտ են բնակեցված:

Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ վերջին շրջանում Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Կալե ծովափնյա քաղաքում զգալիորեն ավելացել է ներգաղթյալների թիվը:

Անցյալ տարի նոյեմբերին, անփաստաթուղթ ներգաղթյալների ժամանակավոր ճամաբարներից մեկն այստեղ գետնին էր հավասարվել, որի արդյունքում մեծ թվով ներգաղթյալներ հայտնվել էին փողոցում ու ցրվել երկրով մեկ:

Տեսանյութեր

Լրահոս