Սուրճ, ելակ և պաղպաղակ. պատրաստեք և զարմացրեք ընկերներին
Բաղադրիչներ
1. Էսպրեսսո – 2 բաժակ
2. Ազնվամորու օշարակ – 2 թ/գ
3. Շոկոլադե օշարակ – 2 թ/գ
4. Ելակ
5. Հարած սերուցք
6. Պաղպաղակ – 2 գնդիկ
7. Կակաոյի փոշի
8. Սուրճի հատիկներ
Պատրաստման եղանակը
1. Եփել և սառեցնել սուրճը:
2. Բաժակի մեջ լցնել մանրացված սառույց:
3. Մանր կտրատել հատապտուղները և ավելացնել սառույցի վրա:
4. Լցնել օշարակը և սուրճը:
5. Զարդարել հարած սերուցքով:
6. Սերուցքի վրա դնել պաղպաղակը:
7. Զարդարել սուրճի հատիկներով և կակաոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը