Մակրոնը ներողություն է խնդրել Պուտինից երկկողմ հանդիպումից ուշանալու համար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից՝ Համբուրգում երկկողմ հանդիպումից ուշանալու համար: Ֆրանսիայի առաջնորդը նշել է, որ ուշացել է կլիմայի հարցերը քննարկելու պատճառով:
«Հույս ունեմ, որ այժմ կլիման կլինի ավելի լավ»,- ընդունել է ներողությունը Պուտինը:
ՌԴ նախագահն ավելացրել է, որ կլիմայի փոփոխության պատճառները դեռևս հայտնի չեն: «Բայց Դուք գիտեք մեր դիրքորոշումը. մենք հավատարիմ ենք Փարիզյան համաձայնագրին, մենք այդ հարցի շուրջ որոշում ենք ընդունել և մտադիր ենք դրանք իրականացնել»,- ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, ասել է Պուտինը:
Ավելի վաղ այսօր Պուտինը և Մակրոնն ունեցել են եռակողմ հանդիպում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա կարգավորման ուղիները: