Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 9-ին՝ արևելյան շրջաններում, 10-ին՝ հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հուլիսի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 09-10-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում`
Սպասվում է առանց տեղումների եղանակ: