Բաժիններ՝

Ինչո՞ւ Աստված չի հայտնում Իր անունը

Անունը կարճ սահմանումն է բնության: Օրինակ՝ երբ հարցնում ենք՝ «ի՞նչ է», պատասխանն է՝ մարդ, քար և այլն. ճանաչում ենք բնությունը:

Արդ` ամեն անուն ուրիշի կողմից է դրվում, և ոչ ոք ինքն իրեն անուն չի դնում. քանի որ անունն ուրիշների համար է, որ ճանաչենք ուրիշներին:

Իսկ ինքներս մեզ ոչ թե անունով ենք ճանաչում, այլ՝ գործերով: Այդ պատճառով ինչպես մարդն ինքն իրեն անուն չի դնում, նույնպես և Աստված Ինքն Իրեն անուն չի դնում:

Ուրիշի կողմից նույնպես Աստծուն անուն չի դրվում, որովհետև ոչ ոք է Նրանից առաջ, և ոչ ոք է Նրան հավասար: Այլ մենք կոչում ենք Նրան Աստված` Արարիչ և այլն, ինչը զորությունն է արտահայտում և ո´չ թե Աստծո էությունը կամ բնությունն է բացահայտում:

Եվ եթե որևէ մեկը հարցնի. «ինչո՞ւ Աստված Մովսեսին ասաց. «Ես այն Աստվածն եմ, որ Է» (Ելք 3:14), պատասխանում ենք, որ «Է» ասելը ո´չ թե բնությունն է ցույց տալիս, այլ՝ անսկիզբն ու անվախճան լինելը:

Գրիգոր Տաթևացի
«Հարցմանց գիրք»

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս