Վրաերթ Գյումրիում. տուժածի վիճակը ծանր է
Tsayg.am-ը գրում է. Վրաերթ Գյումրիում: Ժամը 6-ի սահմաններում Տերյան փողոցում մարդատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1950 թվականի ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Նորիկ Սարգսյանին: Վերջինս տարբեր մարմնական վնասվածքներով շտապբուժօգնության մեքենայով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: 67-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել է տարբեր աստիճանի կոտրվածքներ, պոլիտրավմա, տրավմատիկ շոկ: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Առողջական վիճակը գնահատվում է ծանր: