Բաժիններ՝

Պուտինը և Թրամփը քննարկել են Ուկրաինայի, Սիրիայի իրավիճակն ու ահաբեկչության դեմ պայքարը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջին հանդիպմանը քննարկել են Ուկրաինայում և Սիրիայում առկա իրավիճակը, ահաբեկչության դեմ պայքարին և կիբերանվտանգությանը վերաբերող հարցեր:

«Ես շատ երկարատև զրույց ունեցա Միացյալ Նահանգների նախագահի հետ: Կուտակվել են բազմաթիվ հարցեր. այնտեղ և Ուկրաինան է, և Սիրիան, և այլ խնդիրներ, որոշ երկկողմ հարցեր: Մենք կրկին վերադարձանք ահաբեկչության դեմ պայքարին, կիբերանվտանգությանը»,- ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, ասել է Պուտինը՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ զրույցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31