Եղանակը առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 8-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, հուլիսի 9-ին՝ արևելյան շրջաններում, հուլիսի 10-ին՝ հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հուլիսի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-10-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում`
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հուլիսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.90C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 10.50C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.30C