Լուրերը, թե ԱՄՆ-ն ՀՀ քաղաքացիների համար վերացնելու է վիզայի պահանջը, ճիշտ չեն. ԱՄՆ դեսպանատուն
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղյակ է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև վիզայի պահանջը վերացնելու համաձայնագրի մասին շրջանառվող լուրերից եւ հերքում է դրանք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
«Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: ԱՄՆ մեկնելու համար ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է ստանալ ԱՄՆ մուտքի վիզա»,- ասված է գրառման մեջ:
Դեսպանատունը նաև ներկայացրել է ԱՄՆ վիզա ստանալու կարգը: