ՀՀԿ-ն չի քննարկել 2018թ. «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիոն համագործակցության հուշագիր ստարագրելու հարց. Էդուարդ Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի շտապում ապագայի վերաբերյալ կանխատեսումներ անել: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` դա անշնորհակալ գործ է և որևէ քննարկում դեռևս չի եղել 2018թ. «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիոն համագործակցության հուշագիր ստարագրելու շուրջ:
«ՀՀԿ-ն այս պահին իրականացնում է նախագահ Սարգսյանի մայիսի 18-ի ծրագրային ելույթի դրույթները, որի հիմքի վրա է գործում կառավարությունը»,- ասաց նա:
Ըստ նրա` ՀՅԴ-ն իր կայուն տեղն ունի կոալիցիայում, իսկ թե 2018թ. կոալիցիան ինչ տեսք կունենա, կքննարկեն հաջորդ տարվա ապրիլին: