«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում գտնվող հետախուզվողը դուրսգրման ենթակա չէ
Հուլիսի 4-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջացառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 4-ից ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1991 թ. ծնված Հակոբ Մ.-ն հունիսի 13-ից գտնվում է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ում և ներկա պահին դուրսգրման ենթակա չէ: