Հնդկաստանում հեղեղումները խլել են առնվազն 20 մարդու կյանք
Հնդկաստանի հյուսիս-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով սկսված հեղեղումներն ու սողանքները խլել են առնվազն 20 մարդու կյանք: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հնդկաստանի իշխանությունները հայտնել են, որ զոհերը կամ խեղդվել են, կամ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ են ստացել տների փլուզման հետևանքով:
Հորդառատ անձրևները, որոնք շարունակվում են երկու շաբաթ, հեղեղել են Բրահմապուտրա գետը: Ասսամ նահանգի 750 գյուղից շուրջ 400 հազար մարդ լքել է սեփական տունը: