ԱՄՆ-ը չեղյալ է համարել Թուրքիայից չվերթների համար էլեկտրոնային սարքերի արգելքը
Թուրքիայից դեպի Միացյալ Նահանգներ թռչող ինքնաթիռների սրահներում հուլիսի 5-ից այլևս չի գործի խոշոր էլեկտրոնային սարքերի տեղափոխման արգելքը: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
ԱՄՆ իշխանությունների կողմից 2017 թվականի մարտից մտցված արգելքը հուլիսի 5-ին Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանից դեպի Նյու Յորք թռիչք իրականացնող չվերթով չեղյալ է համարվել:
Թուրքիայից ԱՄՆ քաղաքներ ուղիղ չվերթների ժամանակ խոշոր էլեկտրոնային սարքերի տեղափոխման արգելքի վերացումը մեծ ոգևորությամբ են ընդունել ուղևորները: