«Ես իմ ամբողջ աշխատավարձը դրել եմ բանկում, որպեսզի տոկոս ստանամ». Հրանուշ Հակոբյան. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մի քանի տարի առաջ հայտարարում էր, որ բացի հագուստներից՝ ոչինչ չունի, ավելի ուշ նա ասաց, որ 2000 թվականից սկսած աշխատավարձը հավաքում է, որ տուն առնի, որովհետեւ ապրում է ընդամենը 32 քմ տարածքով բնակարանում։

Մենք նախարարից հետաքրքրվեցինք՝ ձեր ներկայացրած հայտարարագրում բավականին մեծ գումար ունեք՝ մոտ 100 հազար դոլարի փոխառություն, ինչպե՞ս է, որ տարիներ շարունակ չեք կարողացել մի տուն առնել՝ այդքան խոշոր գումարներ ունենալով։

Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Փոխառություն չէր, ես իմ ամբողջ աշխատավարձը դրել եմ բանկում, որպեսզի նաև տոկոս ստանամ։ Ես ավանդ եմ դրել և ավանդի արդյունքում համատեղ սեփականության իրավունքով ես 90 քմ տարածքով բնակարան եմ ձեռք բերել՝ Զեյթունում՝ Պարույր Սևակ փողոցի վրա։ Նորակառույցներ են՝ պետական ծառայողների համար, այնտեղ եմ ձեռք բերել»։

Տեսանյութեր

Լրահոս