Արցախի ՊՆ-ն հատվածներ է հրապարակել հակառակորդի կողմից TR-107 հրթիռային կայանքից խոցման տեսագրությունից
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ներկայացրել է հակառակորդի կողմից TR-107 համազարկային հրթիռային կայանքից իրականացվող կրակային խոցման տեսագրությունից հատվածներ:
«Ուշադրություն դարձրեք էկրանին ֆիքսված ժամանակացույցին: Հայկական կողմը պատասխան կրակ է բացել ժամը 20:31-ին, այսինքն՝ հակառակորդի կողմից մինչ այդ մի քանի անգամ ձեռնարկված կրակային հարձակումից հետո միայն:
https://www.youtube.com/watch?v=uO24u1NJG0w
Ձեզ ներկայացվող ձայնագրությունում առկա հակառակորդի խոսակցությունները վկայում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողություններն իրականացվել են ադրբեջանական կրակակետի ուղղությամբ: Վերջինս, սովորության համաձայն, այն տեղակայում է բնակելի վայրերում՝ կենդանի վահան դարձնելով խաղաղ բնակչությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
https://www.youtube.com/watch?v=gel7xty4BQM