Բաժիններ՝

ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է՝ արդյոք Չելյաբինսկում լճում խեղդված հայերը ՀՀ քաղաքացիներ են

Ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Չելյաբինսկի լճում տեղի ունեցած ողբերգական պատահարի զոհերը հայեր են: Комсомольская Правда-ն հայտնում է, որ լճի մոտ հավաքվել են մեծ հայկական ընտանիք և ընտանիքի ընկերները. 25 մարդ տոնել է իններորդ դասարանցի աղջկա ավարտականը:

Երեկոյան 9-ի սահմաններում չորս մարդու համար նախատեսված նավակ է նստել ութ երեխա և մեկ մեծահասակ: Երբ նավը խորտակվել է, երեխաներից չորսին հնարավոր է եղել փրկել, այդ թվում և ավարտող աղջկան: Նրա հայրը և ևս մեկ տղամարդ, ովքեր նետվել են նրանց փրկելու, մահացել են: Նրանց հետ մահացել են նաև նավի վրա գտնվող 2, 8, 15 տարեկան տղաները, 10 տարեկան մի աղջիկ և նրանց նավով զբոսանքի տարած տղամարդը: Բոլոր մահացածները բարեկամներ են եղել:

ԱԻՆ աշխատակիցները հայտնել են, որ պատահարի ու զոհերի պատճառը եղել է ոչ թե ալկոհոլի չափազանց շատ օգտագործումը, այլ նավի շահագործման կանոնների խախտումը:

Ռուսական Ren.tv-ն հրապարակել է զոհվածների ու տուժածների անունները: Փրկվածներն են՝ Նառա Դ., Ստելլա Գ., Լյովա Դ. և 2001 թվականին ծնված մի աղջիկ: 2015, 2009 և 2002 թվականներին ծնված տղաները, 2007 թվականին ծնված աղջիկը, ինչպես նաև նրանց փրկելու նետված Արեն Դ.-ն և Արթուր Ն.-ն մահացել են: Մահացած Արման Դ.-ն այն անձն է, ով երեխաների հետ եղել է նավակում:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ փորձում են ճշտել արդյոք զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են: «ԱԳՆ-ն փորձում է ճշտել՝ արդյոք զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են, թե ոչ»,- ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս