Բաժիններ՝

Մոսկվայում հայտարարվել է եղանակային վտանգի դեղին մակարդակ

Ռուսաստանի օդերևութաբանական կենտրոնը հայտարարել է, որ հուլիսի 5-ին Մոսկվայում հնարավոր ամպրոպի, անձրևի և քամու պատճառով հայտարարվելու է եղանակային վտանգի դեղին մակարդակ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վտանգավոր երևույթների ինտենսիվության մակարդակը դեղին է ՝ եղանակը պոտենցիալ վտանգավոր է»,- ասվում է օդերևութաբանական կենտրոնի հայտարարության մեջ:

Համաձայն հրապարակված տվյալների՝ Մոսկվայում հուլիսի 5-ին սպասվում է ուժեղ քամի, հորդառատ անձրևներ ու ամպրոպ:

Վտանգավոր բնական երևույթներն ունեն չորս մակարդակ՝ կանաչ, դեղին, նարնջագույն և կարմիր: Կանաչ մակարդակի դեպքում եղանակային պայմանները վտանգ չեն ներկայացնում և դրա մասին հայտարարության անհրաժեշտություն չկա: Կարմիր մակարդակը ենթադրում է խոշոր ավերածություններ ու աղետներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31