Բաժիններ՝

Պուտինը և Թրամփը հուլիսի 7-ին կհանդիպեն Համբուրգում

ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպումը, որը պետք է կայանա հուլիսի 7-ին Համբուրգում Քսանի խմբի գագաթնաժողովի շրջանակներում, ենթադրվում է առանձին զրույցի ձեւաչափով, այլ ոչ թ «ոտքի վրա» շփում համաժողովի կողասրահներում: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել  Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դա պլանավորվում է որպես լիարժեք «նստած» հանդիպում»,- պարզաբանել է նա: Քսանի խմբի գագաթնաժողովում շփումները կդառնան Պուտինի եւ Թրամփի առաջին անձնական հանդիպումը:

Ավելի վաղ Ռուսաստանի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ այդ հանդիպումն «իրոք կարեւոր է, դրան բոլորն են սպասում»: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ կայացել են Պուտինի եւ Թրափի մի քանի հեռախոսազրույցներ, ինչը «բավական չէ», քանի որ Մոսկվայի եւ Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները գտնվում են «գործնականում զրոյի վրա»: Նրա խոսքով՝ եւ միջազգային կայունության եւ անվտանգության ապահովման համար հանդիպումն առաջնահերթ նշանակություն կունենա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս