Բաժիններ՝

Եգիպտոսի գլխավոր դատախազը 41 բուժաշխատողների մեղադրել է օրգանների վաճառքի մեջ

Եգիպտոսի գլխավոր դատախազը Կահիերի Քրեական դատարան է հանձնել 41 բժիշկների գործերը, որոնց մեղադրում են օրգանների վաճառքի մեջ, հաղորդել է Եգիպտոսի ՄԵՆԱ գործակալությունը:

Եգիտոսի բժշկական հիմնարկությունների աշխատակիցները կատարել են արտասահմանյան պետությունների քաղաքացիների օրգանների փոխպատվաստման ապօրինի վիրահատություններ:

Ըստ որում դոնորներ են հանդես եկել եգիպտացի քաղաքացիներ, որոնք փողի կարիք են ունեցել: Մասնավորապես, ապօրինաբար կատարվել են երիկմաների փոխպատվաստման վիրահատություններ:

Բժիշկներն աշխատել են միջնորդների միջոցով, որոնք արտասահմանում գտել են սպասարկյալների եւ նրանց հասցրել Եգիպտոս: Հետաքննության տեղեկատվության համաձայն՝ այդպիսի մեկ վիրահատությունն օտարերկրացի հիվանդի վրա նստել է 80-ից մինչեւ 120 հազար դոլար, ըստ որում դոնորն ինքն իր երիկամի դիմաց ստացել է սոսկ 10-15 հազար եգիպտական ֆունտ, որն այսօրվա փոխարժեքով կազմում է 550 – 830 դոլար:

Վիրահատությունները կատարվել են առանց հատուկ թույլտվությունների, որոնք տալիս է Եգիպտոսի Օրգանների փոխպատվաստման բարձրագույն կոմիտեն, Կահիրեի ոչ մասնագիտացված բժշկական հիմնարկություններում:

Ընդամենը հետաքննությանը հայտնի է երիկամների փոխպատվաստման 29 վիրահատությունների մասին: Ըստ որում հաղորդվում է, որ հանցավոր խմբի գործողությունների հետեւանքով զոհվել է մի եգիպտուհի դոնոր, ինչպես նաեւ երեք օտարերկրացի հիվանդներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս