Բաժիններ՝

Պուտինը և Սի Ցզինպինը Կրեմլում քննարկում են միջազգային անվտանգության խնդիրները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գոհ է Չինաստանի հետ ապրանքաշրջանառության զգալի մեծացումից, մտադիր է ՉԺՀ-ի նախագահի հետ քննարկել ոչ միայն տնտեսական հարցեր, այլեւ անվտանգության խնդիրները:

Կրեմլում բացելով ՉԺՀ-ի նախագահի հետ հանդիպումը՝ Ռուսաստանի ղեկավարը Սի Ցզինպինի պաշտոնական այցը Ռուսաստան որակել է «հանգուցային ընթացիկ տարվա երկկողմ հարաբերությունների կառուցման տեսակետից»:

«Ինձ համար հաճելի է նշել, որ եթե անցյալ տարի մենք տեսանք ապրանքաշրջանառության համեստ, բայց այնուամենայնիվ աճ՝ 3,9 տոկոսով, ապա այս տարի այն արդեն զգալի է՝ 37 տոկոս առաջին չորս ամսում»,- ասել է Պուտինը:

«Տնտեսական հարցերը միշտ մեր ուշադրության կենտրոնում են, մենք զբաղվում ենք նաեւ մեր ջանքերի կապակցմամբ միջազգային ասպարեզում, անվտանգության, արդի սպառնալիքների եւ մարտահրավերների դեմ պայքարի ոլորտում»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս