Բաժիններ՝

««Ասթոն Վիլլան» ակումբ է, որով ես հիացել եմ երկար տարիների ընթացքում». Ջոն Թերրի

«Ասթոն Վիլլայի» նորեկ Ջոն Թերրին խոստովանել է, որ իրեն արդեն շատ տարիներ է դուր գալիս այդ ակումբը:

«Ես ուրախ եմ «Ասթոն Վիլլային» միանալու համար: Սա ակումբ է, որով ես հիանում եմ երկար տարիների ընթացքում, «Վիլլա Պարկը» Անգլիայի լավագույն ստադիոններից մեկն է, և այստեղ կա ֆուտբոլիստների մի խումբ, փորձառու և հաջողակ մարզիչ՝ Սթիվ Բրյուսի հետ միասին: Չեմ համբերում՝ երբ են սկսվելու մարզումները: Կաշխատեմ օգնել թիմին այս մրցաշրջանում ինչ-որ յուրահատուկ բանի հասնելու համար:

Էմոցիոնալ տեսակետից ինձ շատ դժվար կլիներ խաղալ «Չելսիի» դեմ: Այդ ակումբում ես անցկացրել եմ 22 տարի: Հպարտանում եմ լոնդոնյան ակումբում անցկացրած ժամանակով: Բայց հիմա իմ կյանքում սկսվում է նոր գլուխ»,- ասել է Թերրին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս