Բաժիններ՝

Թրամփը Սի Ցզինպինին հայտարարել է, թե ԱՄՆ-ը պատրաստ է միայնակ ճնշում գործադրելու ԿԺԴՀ-ի վրա. NYT

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 2-ին ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, թե Վաշինգտոնը պատրաստ է սեփական ուժերով ճնշում գործադրելու ԿԺԴՀ-ի վրա՝ հույսը չդնելով չինական կողմի օգնության վրա: Այս մասին հաղորդել է The New York Times թերթը:

Թերթի աղբյուրների տվյալներով, որոնք ծանոթ են զրույցի մանրամասներին, հեռախոսազրույցը կրել է «սիրալիր, սակայն շիտակ բնույթ»: ԱՄՆ-ի նախագահը, որը «հիասթափված է Հյուսիսային Կորեայի վրա Չինաստանի ճնշում գործադրել չկամենալու պատճառով, Չինաստանի ղեկավարին ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ էինքնույն գործելու միջուկային զինանոց ունեցող Փենյանի կառավարության վրա ճնշում գործադրելու հարցում»,- գրում է հրատարակությունը: Ըստ որում, ինչպես նշում է թերթը, երկու ղեկավարների հեռախոսազրույցի վերաբերյալ հուլիսի 2-ին Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մէԷ ԿԺԴՀ-ի միջուկային եւ հրթիռային ծրագրերից:

Հաղորդագրության մեջ նաեւ նշվել է, որ երկու ղեկավարները կրկին հավաստել են Կորեական թերակղզու միջուկազերծման՝ իրենց ձգտումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս