Հայերին արտաքսում են Գերմանիայից. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Գերմանիան սկսել է Դյուսելդորֆի օդանավակայանով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի քա­ղաքացի միգրանտների զանգվածային արտաքսում, գրում է rp-online.de-ն:

Պատճառը Դյուսելդորֆի քաղաքային իշխանությունների որոշումն է ապաստանի համար դիմած օտարերկրացիների հայցերն օպերատիվ քննելու և պատասխանելու վերաբերյալ: Այս կերպ գերմանական իշխանությունները փորձում են պայքարել վերջին տարիներին փախստականների թվի կտրուկ ավելացման դեմ: Նրանք հայտարարել էին, որ մինչ այս տարվա նոյեմբեր արտաքսվելու է 23 750 միգրանտ: Բեռլինի ահաբեկչու­թյունից հետո, երբ Սուրբ ծննդյան տոնավաճառում հարձակումից 12 մարդ զոհվեց, Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզերն առաջարկեց խստացնել ստուգումը միգրանտների շրջանում և արտաք­սել անօրինական ներգաղթյալներին: Մեզերը նաև առաջարկեց դեպորտացիոն կենտրոններ ստեղծել ու խստորեն զբաղվել Գերմանիայում անօրինական բնակություն հաստատած անձանցով»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս