ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռի հերթական արձակումն է իրականացրել
ԿԺԴՀ-ի կողմից հուլիսի 4-ի առավոտյան արձակված բալիստիկ հրթիռը թռել է շուրջ 40 րոպե եւ ընկել, հավանաբար, Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում: Այս մասին արտակարգ մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան։
Նա ասել է, որ Ճապոնիայի կառավարությունը բողոք է հայտնել Փենյանին հրթիռի արձակման պատճառով: Ավելի վաղ Yonhap գործակալությունը հաղորդել է, որ արձակումը կատարվել է Փյոնան Փուքթոյի նահանգի շրջանից: Ինչպես հայտնել են Կորեայի Հանրապետության Շտաբների պետերի կոմիտեում, հրթիռը թռել է 930 կիլոմետր:
«Հյուսիսային Կորեան մոտավորապես 09:40-ին (Երեւանի ժամանակով 04:40-ին) իրականացրել է չճանաչված հրթիռի արձակում Փյոնան Փուքթոյի նահանգի Փանհյոն օդանավակայանից, այն թռել է ավելի քան 930 կիլոմետր»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Ինչպես ՏԱՍՍ-ին հաղորդել է ԱՄՆ-ի զինված ուժերի Խաղաղօվկիանոսյան հրամանատարության ներկայացուցիչը, ամերիկացի զինվորականները գրանցել են ԿԺԴՀ-ում միջին հեռահարության բալիստիկ հրթիռի արձակում Ճապոնական ծովի ուղղությամբ: «Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը գրանցել է, որ, այն, ինչեպս մենք կարծում ենք, եղել է հրթիռի արձակում Հյուսիսային Կորեայի կողմից»,- ասել է նա: «Հվայների ժամանակով 14:40-ին կատարվել է բալիստիկ հրթիռի ցամաքային արձակում Փանհյոն օդանավակայանի շրջանից»,- նշել է նա: Հրթիռը ռադարների էկրաին է գտնվել 37 րոպե, ինչից հետո ընկել է Ճապոնական ծովը: