Բաժիններ՝

Ադրբեջանում մարդկանց ձերբակալում են անգամ աղոթելու համար

Ադրբեջանի Մասալլըի շրջանի դատարանում հուլիսի 3-ին երեք տարվա ազատազրկման է դատապարտվել, որպես «Աղոթքի բանտարկյալ» հայտնի Սարդար Հաջըհասանլին: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Բաստաինֆո»-ն: Հաջըհասանլիի փաստաբան Նեմաթ Կարիմլիի հաղորդմամբ` իր պաշտպայալը ձերբակալվել է Մասալլըի մզկիթում քարոզ իրականացնելու պատճառով:

«Քարոզը չի պարունակել հակաօրինական կամ քաղաքական բնույթ ունեցող ոչ մի տարր, սակայն քարոզից անմիջապես հետո նրան ձերբակալել են»,- ասել է Հաջըհասանլիի փաստաբանը: Հաջըհասանլիին առաջադրվել է անօրինական կրոնական քարոզչություն իրականացնելու մեղադրանք և նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս