«Պատճառն անձնական է և ենթակա չէ բարձրաձայնման»
«Այն, ինչ Պաշտպանության նախարարությունը պատասխանել է, գտնում եմ, որ լրիվորեն պատասխանել է բոլոր հարցերին: Ինչ վերաբերում է հանրային իմ պաշտոնն օգտագործելուն, ապա չի չարաշահվել, որովհետև եղել է մինչև նախարար նշանակվելը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը` մեկնաբանելով իր որդիներից մեկի բանակից ազատման հարցը:
Նախարարը չցանկացավ խոսել պատճառների մասին. «Պատճառն անձնական է և ենթակա չէ բարձրաձայնման: Հոդվածը, որ գրվում է, ինձ թվում է, պարզաբանում է ամեն ինչ»:
Հիշեցնենք, որ պարտադիր զինվորական ծառայություն չանցած պաշտոնյաների զավակների ցուցակում, որը Պաշտպանության նախարարության կողմից տրամադրվել էր Factor.am-ին, նշված էր նաև Իգնատի Առաքելյանի որդու` Էդուարդ Առաքելյանի անունը: