Գերմանիայի իշխանությունները հայտարարել են Բավարիայում վթարի հետևանքով մարդկանց զոհվելու մասին
Գերմանիայի կառավարությունը ելնում է այն բանից, որ ավտոբուսի այն ուղեւորները, որոնք անհայտ կորած էին համարվում Բավարիայում տեղի ունեցած ճանապարհա-տրանսպորտային պատահարի (ՃՏՊ) հետեւանքով, զոհվել են: Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերգը:
«Դժբախտաբար, շատ մարդիկ զոհվել են»,- ասել է նա՝ չճշտելով զոհերի թիվը: Նրա խէ հայտնում զոհվածների ընտանիքներին եւ տուժածներին: Ավելի վաղ Բավարիայի ոստիկանությունում հայտնել են 18 կորածների մասին: Այնտեղ հավաստել են նախարարների կաբինետի ներկայացուցչի հայտարարությունը:
«Շատ ուղեւորներ զոհվել են»,- հայտնել է Վերին Ֆրանկոնիայի (Բավարիայի Ֆեդերալ Երկրամաս) ոստիկանության վարչությունը: Գերատեսչությունն ստույգ տվյալներ նույնպես առայժմ չի հայտնում:
Ընդամենը տուրիստական ավտոբուսում, որը Սաքսոնիայի Ֆեդերալ Երկրամասից մեկնում էր Բավարիայի Նյուռնբերգ, գտնվել են 46 ուղեւոր եւ երկու վարորդ: Իրավապահների տվյալներով՝ 30 մարդու հաջողվել է փրկել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: