Բաժիններ՝

ԿԳՆ-ն նախատեսում է դպրոցական դասագիրք գրող մասնագետների պատրաստման ծրագիր ներդնել բուհերում

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դպրոցական դասագրքերի որակի բարելավման համար նախատեսում է բուհերում ծրագիր ներդնել, որով կպատրաստվեն դասագիրք գրող մասնագետներ: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի հարցին, թե ի՞նչ տրամաբանությամբ պետք է ընտրվեն դպրոցական դասագիրք գրողները, որպեսզի դրանք լինեն որակյալ և արդյունավետ:

«Այս խնդիրը երկու եղանակով կարող է լուծվել: Հիմա դասագիրք գրելու համար ուզում ենք մասնագետներ ունենալ, այսինքն՝ համալսարանում դնենք մասթեր ծրագիր՝ ինչպես գրել դասագիրք, երկրորդ՝ եվրոպական դասագրքերը ադապտացնենք և փորձենք ներմուծել այստեղ», – ասաց նախարարը:

Նա հավելեց, որ «Արարատյան բակալավրիատի» ծրագրով նման գրքեր կան, բայց դրանք տեղայնացնելու խնդիր կա, ինչպես նաև անհրաժեշտ է վերապատրաստել ուսուցիչներին, որպեսզի նրանք կարողանան դասավանդել դրանցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս