Բելյերինը պատրաստ է հայտարարել «Արսենալի» ղեկավարությանը «Բարսելոնա» տեղափոխվելու ցանկության մասին
«Արսենալի» պաշտպան Էկտոր Բելյերինը պատրաստ է հանդիպել ակումբի ղեկավարության հետ Լոնդոնում հաջորդ շաբաթ: Նա պլանավորում է հաղորդել նրանց «Բարսելոնա» տեղափոխվելու իր ցանկության մասին:
Հայտնի է, որ Բելյերինն արդեն հասել է պայմանավորվածության կատալոնական կողմի հետ անձնական պայմանագրի վերաբերյալ: Իսկ «Արսենալը» դեռ չի ընդունել «կապտանռնագույնների» կողմից արված ոչ մի առաջարկ: Հաղորդվում է, որ լոնդոնցիները չեն պլանավորում բաժանվել ֆուտբոլիստից այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը