Գարի Լինեկերը՝ Գերմանիայի հավաքականի մասին. «Ի սեր Աստծո, սա արդեն ձանձրալի է»
Հուլիսի 2-ին Գերմանիայի հավաքականը Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակչում հաղթեց Չիլիի ազգային թիմին 1:0 հաշվով: Բոլորից շատ Բունդես թիմի հաղթանակից տխրել էր Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը:
«Ի սեր Աստծո, Գերմանիա: Սա արդեն ձանձրալի է դառնում»,- բողոքել է Լինեկերը Թվիթերում:
ԱԱ-1990-ի եզրափակչում գերմանացիներից կրած պարտությունից հետո Լինեկերն արտասանել էր մի արտահայտություն, որը դարձավ թևավոր. «Ֆուտբոլը պարզ խաղ է: 22 մարդ 90 րոպե գնդակ են տշում, իսկ վերջում հաղթում են գերմանացիները»:
Կոնֆեդերացիաների գավաթում Գերմանիան հանդես էր գալիս կիսապահեստային կազմով:
Եզրափակչից 2 օր առաջ գերմանացիները հաղթել էին երիտասարդական Եվրո-2017-ը: Կիսաեզրափակչում երիտասարդական Բունդես թիմը հաղթել էր Անգլիային, իսկ եզրափակչում՝ մրցաշարի գլխավոր ֆավորիտ Իսպանիայի հավաքականին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը