17-ամյա աղջիկը բռնաբարվել է իր նշանածի՞ կողմից. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Հրազդան քաղաքի 17-ամյա բնակչուհին օրեր առաջ սեռական ոտնձգության զոհ է դարձել: Աղջիկը հայտարարել է, որ իր նշանածը նախ իրեն բռնաբարել է, ապա՝ հարվածել: Ըստ կայքի՝ աղջիկը, մինչ այդ մասին բարձրաձայնելը, դիմել է հիվանդանոց: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: