Բաժիններ՝

«Գիտական, կրթական համակարգում դեդավշչինա է». Նաիրա Զոհրաբյանը՝ Լևոն Մկրտչյանին

«Գիտական, կրթական համակարգում դեդավշչինա է»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա`  ավագ դպրոցներում հեղափոխական փոփոխությունների կարիք կա: Ն. Զոհրաբյանի խոսքով` այդ դպրոցների տնօրեններին ծնողները փող են տալիս, որ երեխաները չհաճախեն դասերի, իսկ բացը լրացնում են կրկնուսույցների մոտ: Պատգամավորը նշեց, որ հաճախ խախտվում է օրենքը, և 70-80 տարեկան մարդիկ դասավանդում են բուհերում. «Մարդիկ, ովքեր իրավունք չունեն զբաղվել այդ գործունեությամբ, 10 տեղ համատեղում են: Ռեկտորներից ով հաճո է, դարձնում եք հիմնադրամ, որ շարունակի պաշտոնավարել»:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարեց, որ ունենք ընդամենը 103 ավագ դպրոց, որոնք ունեն շենքային խնդիրներ: Նա հայտարարեց, որ պետք է ավագ դպրոցները կրճատեն և կրեդիտային համակարգի անցնեն. «Ամենավատ շենքերը տրվել են ավագ դպրոցներին: ՀԲ ծրագրով պետք է վերանորոգվեին, բայց կասեցվել է ծրագիրը»:

Բուհում, ըստ նրա, կա տարիքային սահմանափակում` 70 տարեկան: ԿԳՆ-ն շրջաբերական է գրել, որ ամբիոնի վարիչի պաշտոնը դիտարկվի նաև՝ որպես վարչական աշխատանք, և, եթե անձը մի տեղ լրիվ դրույքով զբաղված է, չկարողանա «ձեռքի հետ» էլ ամբիոն ղեկավարել:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս