Պայմանագրային զինծառայողն ընտանիքի հետ գնում էր Արցախ. Մանրամասներ ողբերգական վթարից. news.am
Արարատի մարզում հուլիսի 2-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժած պայմանագարյին զինծառայողն ու նրա կինը դուրս են գրվել Վեդիի հիվանդանոցից: NEWS.am-ին հիվանդանոցից տեղեկացրին, որ Մկրտիչ Ղ.-ն եւ Արմինե Մ.-ն լուրջ մարմնական վնասվածքներ չեն ունեցել, առաջին բուժօգնությունը ստանալուց հետո գնացել են տուն: Հիվանդանոցից նաեւ տեղեկացրին, որ նրանց 2-ամյա որդին մահացել է Արտաշատի ԲԿ-ում, երեխայի մահվան մասին ծնողներին հայտնել են միայն բուժօգնություն ցուցաբերելուց հետո: Պայմանագրային զինծառայողը կնոջ ու երեխայի հետ գնում էր Արցախ, որտեղ նա ծառայում է, նա սպա է:
Վթարի հետեւանքով վարորդ Մկրտիչ Ղ.-ն, ուղեւոր 24-ամյա Արմինե Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն, իսկ 2-ամյա Արտաշես Ղ.-ն տեղում մահացել է:
Աղբյուրի տեղեկություներով վարորդ Մկրտիչ Ղ.-ն ծառայում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում, իսկ մահացած երեխան նրա որդին էր, վիրավոր Արմինե Մ.-ն էլ՝ կինը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյյուր կայքում։