Բաժիններ՝

Ննջասենյակում դի է հայտնաբերվել

Հուլիսի 2-ին, ժամը 22։18-ին տեղեկություն է ստացվել, որ Լուռու մարզի Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսզանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում՝ անկողնում, հայտաբերել 1950 թ. ծնված Ս. Հ.-ի դին։ Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս