Կաղապարի հատակին շարեք ելակը, լցրեք խմորը և թխեք. ամենաարագ և համեղ թխվածքն աշխարհում
Հիմա ելակ դեռ շատ կա: Սակայն ի՞նչ տարբերություն, չէ որ «Կլաֆուտիի» մեջ կարելի է դնել բացառապես ամեն ինչ. բալ, կեռաս, սալոր, դեղձ, ծիրան, խնձոր և ոչ միայն:
Ֆրանսիական թխվածք
Բաղադրիչներ
1. Ելակ – 0.5 կգ
2. Ալյուր – 100 գ
3. Շաքարավազ – 60 գ
4. Աղ – 10 գ
5. Կաթ – 200 մլ
6. Ձու – 4 հատ
7. Կարագ – 50 գ
Պատրաստման եղանակը
1. Թասի մեջ խառնել ալյուրը, շաքարավազը և աղը:
2. Խառնուրդին ավելացնել կաթը:
3. Ավելացնել նաև 4 ձուն և խառնել հարիչի օգնությամբ:
4. Հալեցնել կարագը և լցնել թասի մեջ:
5. Մանրամասն լվանալ ելակը և հեռացնել պոչերը:
6. Կաղապարը պատել թխման համար նախատեսված թղթով և կարագ քսել: Հատակին շարել ելակը:
7. Զգուշությամբ լցնել պատրաստի խմորը:
8. Աղանդերը թխել 15-20 րոպե, 200 աստիճան ջեռոցում: Հետո իջեցնել ջերմաստիճանը 180-ի և թխել ևս 30-40 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը