Ատամնաբույժին ծեծե՞լ է գլխավոր բժշկի որդին
Երեկ Արաբկիր վարչական շրջանում Բաղրամյան պողոտայում գտնվող պոլիկլինիկայում բժիշկ է ծեծի ենթարկվել:
«Փաստինֆո-ի տեղեկություններով` ծեծի ենթարկվողը «Դենտ» ստոմատոլոգիական պոլիկլինիկայի բժիշկ է, ով նախ հայտարարել է, թե իրեն վիրավորել և փորձել է հարվածել պոլիկլինիկայի գլխավոր բժիշկը:
Դեպքի վայր ժամանած իրավապահներն արձանագրել են՝ պոլիկլինիկայում ծագած վիճաբանության ժամանակ գլխավոր բժշկի որդին հարվածներ է հասցրել ատամնաբույժին՝ պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: