ՄԱԿ-ը 7.3 միլիարդ դոլարով կրճատել է խաղաղապահ առաքելությունների բյուջեն
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը հաստատել է խաղաղապահ առաքելությունների բյուջեն 7.3 միլիարդ դոլարով կրճատելու մասին որոշումը: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Տնտեսված միջոցները կծախսվեն 14 խաղաղապահ գործողությունների համար: Ֆինանսավորման կրճատումները առավելապես կազդեն Հայիթիում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Արևմտյան Սուդանում գտնվող խաղաղապահների վրա:
Ավելի վաղ, ԱՄՆ-ն նույնպես հայտնել Էր ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների բյուջեն 500 հազար դոլարով կրճատելու մասին: