Ազատվեք փորկապությունից՝ ընդամենը երկու բաղադրիչի օգնությամբ
Budetezdorovy.ru-ն գրում է, որ փորկապությունը բավական հաճախ հանդիպող խնդիր է։ Չնայած դրան՝ մարդիկ հաճախ ուշադրություն չեն դարձնում աղիների լրիվ դատարկմանը, ինչը լուրջ խնդիրների է հանգեցնում։ Աղիներում ավելորդ նյութերի կուտակման արդյունքում առաջանում է որովայնի փքվածություն, սրտխառնոց, այլ առողջական խնդիրներ։
Փորկապության պատճառ հիմնականում դառնում են.
1. առօրյա սովորությունների փոփոխություն՝ ֆիզիկական ծանրաբեռնվածություն, ճամփորդություն, սննդի ընդունում,
2. որոշակի դեղամիջոցի օգտագործում,
3. որոշ հիվանդություններ, ինչպիսիք են դիաբետը, քաղցկեղը, աղիների գրգռվածությունը, ցրված սկլերոզը և այլն։
Խնդիրը հաճախ հանդիպում է նաև հղիության ընթացքում։ 6 շաբաթից ավելի տևելու դեպքում փորկապությունը կարող է քրոնիկական խնդիր դառնալ։ Այն կարող է նաև ուղեկցվել հոգնածությամբ, քանի որ օրգանիզմը չի ազատվում տոքսիններից։ Այս խնդրից ազատվելու համար կարող եք փորձել առաջարկվող բնական միջոցը։
Բաղադրիչներ
• սպանախ
• 200-300 մլ յոգուրտ։
Պատրաստման եղանակը։ Մաքրեք թարմ սպանախը, լվացեք, լցրեք բլենդերի մեջ, ավելացրեք յոգուրտը։ Խառնեք այնքան, մինչև ստանաք միասեռ զանգված։ Խմեք մեկ բաժակ, ամեն օր՝ առավոտյան և երեկոյան։
Ըմպելիքը կօգնի կարճ ժամանակահատվածում ազատվել նյութափոխանակության հետ կապված խնդիրներից և կարգավորել դրա աշխատանքը։
Եթե առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունեք կամ ուժեղ ցավեր, հարկավոր է դիմել բժշկի օգնությանը։ Ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը