Զոհեր և վիրավորներ Մոսկվայում՝ տեղատարափ անձրևի հետևանքով
Մոսկվայում հունիսի 30-ին տեղացած տեղատարափ անձրևի և փոթորիկի հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 22-ը՝ տուժել: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, փոթորիկի հետևանքով հոսանքազրկվել է 300–ից ավելի բնակավայրեր, վնասվել են 100 մեքենա,1200 ծառ, 47 բազմաբնակարան շենքերի տանիքները :
Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 300 չվերթներ: Անձրևի ընթացքում տեղացել է տեղումների նորմի 90 տոկոսը:
Օդերևութաբանները նշում են, որ անբարենպաստ եղանակային պայմանները կշարունակվեն նաև հանգստյան օրերին: