Բաժիններ՝

Եղանակի պատճառով այսօր մոսկովյան օդանավակայաններում հետաձգվել է 450, չեղարկվել 41 ավիաչվերթ

Մոսկովյան օդանավակայաններում այսօր՝ հուլիսի 1-ին, հետաձգվել է 450 ավիաչվերթ, չեղարկվել 41-ը։

Այդ մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով ՌԴ մայրաքաղաքի օդանավակայանների առցանց չվատախտակների տվյալներին։

Երևանի ժամանակով 7.30-ի դրությամբ «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 179 չվերթ, 2-ը չեղարկվել, «Շերեմետևոյում» հետաձգվել է 270 չվերթ, չեղարկվել 39-ը, «Վնուկովոյում» հետաձգվել է 1 չվերթ՝ գրում է գործակալությունը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս