Վայոց ձորում վթարից մահացածները հարս և սկեսուր են. երեխային տեղափոխում են Երևան. armlur.am
Արդեն հայտնել էինք, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով կա երկու զոհ և ութ վիրավոր: Եղեգնաձորի բժշկական կենտրոնից armlur.am-ին հայտնել են, որ վիրավորների մեջ կան Իրանի քաղաքացիներ:
Հիվանդանոցից նաև հայտնել են, որ ութ տուժածներից ամենածանրը վարորդի վիճակն է: Տուժածներից 2-ը Վայքի ԲԿ-ից տեղափոխվում են Երևան: Մահացածները եղել են «Օպել» մակնիշի մեքենայում. նրանք հարս ևսկեսուր են եղել, մեքենայի մեջ եղել են նաև երեխան և տղամարդ: Վերջիններս Երևան տեղափոխվողներն են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝