Գեղարքունիքի նախկին մարզպետի որդու պաշտոնն իջեցրել են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ընդամենը երեք ամիս առաջ Արաբկիրի հարկային տեսչու­թյան պետի տեղակալ նշանակ­ված Գեղարքունիքի նախկին մարզպետ, պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի պաշտոնն իջեցրել են:

Նա ԱԺ փոխնա­խագահ էդուարդ Շարմազանովի խորհրդականն էր, 2017թ. մարտին տեղափոխվել էր ՊԵԿ և նշանակվել Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ: Այժմ էլ այդ պաշտոնից տեղա­փոխել են միջին և խոշոր հարկ վճարողների տեսչություն և նշանակել բանկերի բաժնի պե­տի տեղակալ: Ի դեպ, հենց Կարեն Գրիգորյանի քրոջը՝ Նարինե Գրիգորյանին, վերջերս համերգի ժամանակ երգիչ Արաբո Իսպիրյանն ամուսնության առաջարկ էր արել, և նա համաձայնել է: Օգոստոսին կկայանա նրանց հարսանիքը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս